Մի շարք աղմկոտ գործերից հայտնի փաստաբանը մեկնում է ԱՄՆ մշտական բնակության. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը պատրաստվում է «արտագաղթել»։ Մեկ անգամ մուտքի վիզան մերժելուց հետո ԱՄՆ դեսպանատունը վերջապես արտոնել է մեկնումը։ Փաստաբանը մեկնում է իր ընտրյալի մոտ՝ ամուսնության նպատակով։

Մտադիր է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում եւ առայժմ չգիտի՝ կշարունակի՞ աշխատել, թե՞ ոչ։ Ընտրյալը հայ է, զբաղվում է ոսկյա զարդերի առքուվաճառքով։

Հիշեցնենք, որ Յայլոյանը որպես փաստաբան ներգրավված էր մի շարք աղմկոտ գործերով՝ Պերմյակովի, Գյումրիի կրիմինալ միջադեպերի։ Վերջին շրջանում նա պասիվ էր, նոր գործեր չէր վերցնում, պատրաստվում էր կյանքի նոր փուլին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031