Արմավիր-Հացիկ ավտոճանահապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա զոհ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանահապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 NM 047 (վարորդ` 1998 թ. ծնված Ա. Մ.) և «Nissan Tiida» մակնիշի 35 MC 959 պետհամարանիշերով (վարորդ՝ 1987 թ. ծնված Է. Բ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել Է. Բ.-ի դին, ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1997 թ. ծնված Մ. Մ.-ը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի: