
«Էդ դասալիքը ձեզ պատվեր տվողներն են». Էդուարդ Շարմազանովը պարզաբանում է՝ ինչու չի ծառայել

«Պարոն փոխնախագահը տարկետման իրավունքից չի օգտվել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ինքը երբեք տարկետման իրավունքից չի օգտվել. «Ասպիրանտուրա չեմ ընդունվել, ընդունվել եմ հայցորդ, որովհետև, միգուցե, ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, բայց որևէ զինվորական կոմիսարիատի զանգերին մի վայրկիան անգամ չեմ ուշացել: Պարտաճանաչ գնացել եմ բոլոր զինկոմիսարիատները, հիմա չեն կանչել, գտել են, որ իմ զինվորական ծառայությունը պետք չի, դա օրենքով է եղել: 11 տարի է՝ ասում եք՝ Շարմազանովը չի ծառայել: Մի հատ հետաքննություն արեք, տեսեք՝ ինչո՞ւ չի ծառայել, խուսափե՞լ է, թե՞ չէ: Եթե դա տենց լինի, ես խոստանում եմ՝ քաղաքականությունից դուրս կգամ: Անընդհատ ասում եք՝ դասալիք-դասալիք, էդ դասալիքը ձեզ պատվեր տվողներն են: Բերեք այս դահլիճում չբաժանենք՝ ով ծառայել է, հայրենասեր է, ով չի ծառայել՝ հայրենասեր չէ: Ով դասալիք է, հայրենասեր չէ, համաձայն եմ»: