Բաժիններ՝

«Ձմռան ընթացքում ՀՀ-ում ամենատաք ջերմաստիճանը կլինի +14-ը, իսկ ամենացուրտը՝ -30-ը». Գագիկ Սուրենյան

Ձմռան երեք ամիսներին և՛ տեղումները, և՛ օդի ջերմաստիճանը լինելու են նորմայի սահմաններում: Այսօր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե այս ձմռանը Հայաստանի առանձին մարզերում ինչ եղանակ է կանխատեսվում:

«Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքի նախալեռնային գոտիներում և Վայոց Ձորում տաք օդի ներթափանցման դեպքում՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ և հասնել +8-10 աստիճանների, որը ձմռան համար բավականին բարձր ցուցանիշ է, բայց կունենանք  ժամանակահատվածներ, որ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչև -22-24: Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում տաք հոսքի ներհոսքի դեպքում՝ կլինեն ժամանակահատվածներ ձմռան ընթացքում, որ ցերեկային ջերմաստիճանները կհասնեն մինչև 0+5 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների դեպքում՝ մինչև -25-30 աստիճանի: Լոռիում տաք օդի ներհոսքի դեպքում ցերեկային ժամերին կարող է հասնել +5-10 աստիճանի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում՝ մինչև -22-27 աստիճանի: Տավուշում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա +8-13-ի, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում՝ -12-16 աստիճանի: Սյունիքի մարզն ամենատաքն է: Սյունիքի նախալեռնային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի առավելագույնը  +2-7 աստիճանի, հովտային գոտում՝ +10-14, իսկ ցուրտ օդի դեպքում՝  հովտային գոտում կարող է լինել -10-15, իսկ լեռնային շրջաններում՝ -15-20 աստիճանի շրջաններում»,- նշեց Գ. Սուրենյանը:

Նա նաև ասաց, որ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը Երևանում ամենատաք օրերին լինելու է +8-10 աստիճան, իսկ ամենացուրտ օրերին՝ -20-22: Տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում, տեղումների պակաս չենք ունենալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս