Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անվամբ
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:
Երեւանի ավագանին 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստում 41 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց որոշումը: Նախագծին դեմ քվեարկեցին «Ելք» խմբակցության ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան Երեւանի Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անվան փողոց անվանափոխելու առաջարկով: «Ելք» խմբակցությունից Անահիտ Բախշյանը նշեց, որ Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը համապատասխան չէ Ազգալդյանի մեծությանը: «Ելք» խմբակցության առաջարկը եւս քվեարկության դրվեց, սակայն չընդունվեց:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց բոլորին Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց ունենալու կապակցությամբ: