Բաժիններ՝

«Ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը ամենացուրտ օրերին լինելու է -20-22 աստիճան». Գագիկ Սուրենյան

Այսօր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ձմռան եղանակային կանխատեսումները:

Նա նշեց, որ ձմռան համար բավականին բազմազան պատկեր է ստացվել. «Ե՛վ դեկտեմբերը, և՛ հունվարը, և՛ փետրվարը՝ ջերամաստիճանը և տեղումների քանակը լինելու են նորմայի սահմաններում: Այդ ամիսներին լինելու է մթնոլորտի ակտիվ շրջանառություն, այսինքն՝ լինելու են ժամանակահատվածներ, որ լինելու ենք ցուրտ հոսանքների ազդեցության տակ, և լինելու են ժամանակահատվածներ, որ լինելու ենք տաք օդային հոսանքների ազդեցության տակ»:

Նա նշեց, որ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը Երևանում ամենատաք օրերին լինելու է +8-10 աստիճան, իսկ ամենացուրտ օրերին՝ -20-22: Տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում, տեղումների պակաս չենք ունենալու:

Նա նշեց, որ այսօր և վաղը Հայաստանի մի շարք շրջաններում շարունակվելու են տեղումները, վաղը կեսօրից հետո ցիկլոնը դուրս կգա ՀՀ տարածքից, տեղումները կդադարեն, իսկ դեկտեմբերի 1-5-ը կլինի առանց տեղումների եղանակ: Եղանակի տատանումներ այդ օրերին չեն սպասվում: Դեկտեմբերի առաջին հինգ օրերին ցրտեր, առատ տեղումներ ՀՀ տարածքում չեն կանխատեսվում:

Մանրամասները՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս