Վիգեն Սարգսյանը փոխել է ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը:
Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ և երաշխավորությամբ: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին և կենսագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր՝ պարգևատրել, թե ոչ: Այժմ նույն այդ հասարակական կազմակերպությունները, որպեսզի որևէ ազատամարտիկի ներկայացնեն պարգևատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր: Երաշխավորագիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչները, բարձրաստիճան հոգևորականները և այլն: Գործնականում ստացվում է, որ ով ցանկանա՝ կարող է երաշխավորագիր տալ, պարզապես այն ընդունել-չընդունելը կորոշի պաշտպանության նախարարը: Իսկ մեդալ ստացողը որքանով է ազատամարտիկ, արդեն կարևոր չէ»:
Ամբողջությամ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։