ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Դիմիտրով գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, 1986 թ. ծնված Անի Ե.-ն, 2013 թ. ծնված Էլեն Ե.-ն, 2011 թ. ծնված Լիլիթ Գ.-ն և 2005 թ. ծնված Վարազդատ Գ.-ն:
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս, և որպեսզի «վարկառուն» չգցի իրենց, ձեռքի հետ էլ գույք է վերցնում «զալոգ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մադրիդի Gayane’s հայկական ռեստորանի ճաշացանկը դարձել է հայ և վրացական համայնքների բախման ու սկանդալի պատճառ։
Դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի վարչություն՝ հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին թերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Հիշում եք՝ ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարողանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
«Իրատես» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով եւս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն անցած շաբաթ ամուսնացրել է դստերը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին հացի արտադրության ծավալների անկումը դարձել է շարունակական:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. « Պարզվում է՝ Հայաստանում էլ են նշում ամերիկյան գոհաբանության կամ երախտագիտության տոնը՝ նոյեմբերի 24-ը։
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Օդանավակայանի աշխատողները լուսանկարել են Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի անձնական ինքնաթիռը, որն այսօր ժամանել է Իսրայելի նավահանգստային քաղաք Էյլաթ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Հայկական Ժամանալ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում 19-ամյա երիտասարդ է ծեծի ենթարկվել:
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 05:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այլեւս փոփոխության ենթակա չէ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, թե տարեվերջին պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղային ցանցի փաթեթը: Իսկ հաջորդ տարվա վերջից կսկսեն ներդնել այն:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ շարքային զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Հայաստանում ընտանեկան բռնությունների դեմ պայքարին միանում է նաև սփյուռքահայությունը: Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների հայ համայնքը մասնակցել է Հայ-ամերիկյան առողջապահական միության և Հայ կանանց միջազգային կազմակերպության միջոցառմանը: