
Ինչ եղանակ է սպասվում դեկտեմբերի առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ, նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.00C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.10C