
Ծեծկռտուք «Հայբուսակ» համալսարանում. Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մարինոսյանին, 53-ամյա Նարինե Մարտիրոսյանին, 22-ամյա Մարիամ Գրիգորյանին և Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ Աբո Ակելին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում «Հայբուսակ» համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Աբո Ակելի և նշված անձանց միջև:
Վիճաբանության ժամանակ Մ. Աբո Ակելը հարվածել է Ն. Մարտիրոսյանի և Յ. Մարինոսյանի, ինչպես նաև Մ. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։