Բաժիններ՝

Ով է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նորանշանակ անդամ Արմեն Գևորգյանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29-ի հրամանագրով՝ Արմեն Սոսի Գևորգյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի կենսագրությունը:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Գևորգյան Արմեն Սոսի

Ծնվել է 1968 թվականի փետրվարի 17-ին, Արարատի մարզ, գ. Մասիս:

Կարդացեք նաև

Կրթությունը՝ բարձրագույն, 1984-1991 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Մասնագիտությունը՝ ԷՀԱ-ի կոնստրուկտավորում և արտադրություն

Որակավորումը՝ իրավագիտության բակալավրի աստիճան

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Զինապարտությունը՝ զինապարտ է, 22.10.1986-09.11.1988

Դասային աստիճանը՝ ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

02.07.1986թթ. ՇՄՇ-16 տրեստ «գյուղշին» N 5 երրորդ կարգի բետոնագործ

08.10.1991-01.05.1993թթ. «Արմինտերտուր» ՍՊԸ կադրերի բաժնի վարիչ

01.05.1993-01.07.1995թթ. «Արմինտերտուր» ՍՊԸ տնօրենի տեղակալ

01.09.1995-01.03.1999թթ. Արաբկիր համայնքի թիվ 3 մշակույթի տուն շախմատի խմբակի մարզիչ

10.03.1999-03.07.2000թթ. ՀՀ վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության բաժնի պետ

04.07.2000-01.08.2000թթ. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ

01.08.2000-13.01.2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի Մյասնիկյանի տարածքային բաժնի պետ

13.01.2003-17.01.2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային վարչության պետ

17.01.2003-12.06.2008թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետ

12.06.2008-02.07.2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության պետ

11.07.2014-14.05.2015 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

14.05.2015-04.07.2017թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար

04.07.2017-01.09.2017 թթ. աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար

01.09.2017թ. առ այսօր Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս