
Մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել. մրցավազքը սկսվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի որոշամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
Սա նշանակում է, որ արդարադատության նախարարությունում մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել, ինչի համար արդեն սկսել է մրցավազքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի երեք հավանական թեկնածու կա: Նրանցից մեկը արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանն է, երկրորդ թեկնածուն վարչության պետ Կարեն Հակոբյանը, շրջանառվում է նաեւ դատախազության նախկին աշխատակիցներից մեկի անունը։ Նշենք, որ արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանին նախարարությունում, մեղմ ասած, չեն ընդունում: Նրա ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային որակները չեն համապատասխանում այդ պաշտոնի նկարագրին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։