Պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 2-ի ժամը 23.00-ից դեկտեմբերի 3-ի ժամը 6.30-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի գազօջախից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ին, Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արարատ Ս.-ին, որը 2016թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Արա Մ.-ին:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Դեկտեմբերի 3-ին նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է անդրադարձ կատարել այն ձեռքբերումներին ու ներդրմանը, որ ունեցել են Հայաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու հարցում:
Այսօր առավոտյան ժամը 7:50 րոպեին Երևանի Տերյան-Թումանյան խաչմերուկում, Կարապի լճի հարևանությամբ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դերասանուհի Ելենա Բորիսենկոյի շանը:
Դեկտեմբերի 1-ին ժամը 19:00-ի սահմաններում Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ` 1999թ. ծնված Ի.Ղ-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Մարտունի-Կարմիր շուկա-Հադրութ ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի հողաթմբին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 4-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 03:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին, կան տուժածներ և զոհ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հանձնարարականը և հաշվի առնելով արտահանման/ներմուծման ծավալների հնարավոր աճը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամով: Այս մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում ընդունել դեկտեմբերի 6-ի նիստում:
Ուշադրություն վարորդներին. Նախատեսվածից շատ ուղևորներ տեղափոխելու վտանգները։
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) կանցկացնի իր 14-րդ ամենամյա բարեգործական դրամահավաք երեկոն:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Բ.-ի դիմումի կապակցությամբ:
Իմ կեսդարյա ժուռնալիստական կյանքում բախտ եմ ունեցել հանդիպելու և հարցազրույց ունենալու ականավոր շատ մարդկանց հետ։ Նրանցից մեկն էլ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի դստեր՝ Մարգարիտ Բաղրամյանի հետ հանդիպումն էր, որ տարիներ առաջ տեղի ունեցավ Մոսկվայում, Սիվցև Վրաժեք փողոցում գտնվող Բաղրամյանի բնակարանում։
Ազգային ժողովում տեղի կունենան քննարկումներ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման թեմայի շուրջ: Քննարկումների նախաձեռնողը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն են, դրանք կանցկացվեն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Քննարկումներին, ըստ ամենայնի, կհրավիրվեն նաև փորձագիտական շրջանակներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող 64-ամյա Հասմիկ Գ.-ն, մտնելով տուն, կարողացել է կանխել որդու՝ 35-ամյա Կարեն Ք.-ի ինքնասպանության փորձը։
Դեկտեմբերի 3-5-ը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:
Հայկական արտադրության բնական և օրգանական կոսմետիկայի` շուրջ 10 հազար դոլարի առաջին փորձնական խմբաքանակն արտահանվում է Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցից դեպի Նոր Նորքի 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ:
Գողություն Հովտաշատում. կասկածյալը գիտեր, որ տանտերը տեսողության խնդիրներ ունի:
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը ստացիոնար բուժում է ստանում Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։