
Տեսչության պետը 18 անուն անշարժ գույք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը 18 անուն անշարժ գույք ունի: Մելքոնյանը վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից էլ տեղեկանում ենք այս մեծ ունեցվածքի մասին:
Նա հայտարարագրել է չորս բնակարան, ութ հողամաս, չորս ավտոտնակ եւ մեկական բազմամյա տնկի ու անավարտ շինություն: Թեեւ Մելքոնյանը չորս ավտոտնակ ունի, բայց ավտոմեքենան մեկն է՝ «MERCEDES–BENZ E 240» մակնիշի:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նույնպես ահռելի թվեր են կազմել, այն է՝ 137 միլիոն դրամ ու 215 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 761 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։