Բաժիններ՝

«Վերնագիրը հետաքրքիր է` հանցագործությունների ապաքրեականացում». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման խնդրին:

«Վերնագիրը հետաքրքիր է` հանցագործությունների ապաքրեականացում»,- նկատեց Կ.Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց 2մլն դրամի չափով հարկը, տուրքը և այլ վճարները չվճարելը` նվազագույն շեմը բարձրացնելով մինչև 4 մլն դրամ և խստացվեցին հիքմերը:

«Գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է քր. օրենսգրքում նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն»,- ասաց վարչապետը:

Կ.Կարապետյանը նշեց, որ միջազգային փորձը ևս ընթանում է պարզեցման ուղղությամբ` հիմք ընդունելով, որ այդ հանցագործությունները չունեն բարձր հանրային վտանգավորության աստիճան:

Վարչապետը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարներին, ՊԵԿ նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել և ներկայացնել քր.օրենսգրքի տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան և առկա է դրանց քաղաքացիական վարույթի լուծման հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս