Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագիծը:
«Մենք հայկական դեղարտադրության (հիմնականում՝ ռուսաստանյան ուղղություններով) արտահանման հետ կապված երբեք խնդիրներ չենք ունեցել, հատկապես, եթե հայկական դեղարտադրության 52 տոկոսից ավելին արտահանվում էր հենց այդ ուղղությամբ»:
Ուժեղացված գիշերային ծառայություն Կոտայքի մարզում:
Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Միքայելյան փողոցի թիվ 26 տնից բուժօգնության են տեղափոխվել 1956 թ. ծնված Լենա Հ.-ն, 1981 թ. ծնված Մարիանա Գ.-ն և 1993 թ. ծնված Դիաննա Գ.-ն:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 5.30-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1971 թ. ծնված Լուիզա Զ.-ն։
«2018 թվականի պետական բյուջեի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փաստաթուղթ է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետն այստեղ չէ, սա շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ իրենց չի հետաքրքրում այս քննարկումները, որովհետև իրենք գիտեն, որ ինչ էլ խոսվի, ինչ էլ ասվի, միևնույն է՝ կա խորհրդարանական մեծամասնությունը, որը պատեհ պահին կբերվի դահլիճ, և երկրի տնտեսական կարևորագույն փաստաթուղթը կսղղացնեն ու կանցկացնեն»:
ՀՀ իշխանությունները բավարար գործողություններ չեն կատարել` 29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրիից իսպառ վերացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` խոսելով 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցի մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը 2018 թվականի բյուջեի նախագծում փոփոխություններ է կատարել, ըստ որոնց՝ առողջապահության ոլորտին տրվող գումարները 4 միլիարդով ավելացել են: Բյուջեի նախագծով՝ ընդհանուր ծախսերն ավելացել են 15 միլիարդ դրամով՝ կապված փոխարժեքի փոփոխությունների հետ:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նորածինը եղել է կենդանածին, հասուն և կենսունակ:
«Կարող ենք միանշանակ ասել, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Սա բիզնես է՝ կոշտ խաղի կանոններով, որովհետև կառավարությունն այնտեղ դրել է կոշտ խաղի կանոններ, որ մեր ազգաբնակչությանը մատուցվի որակյալ ծառայություն»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները 111 առաջարկ են ներկայացրել: Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պատգամավորները 16.4 միլիարդ դրամի արժողությամբ առաջարկներ են ներկայացրել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ասիական զարգացման բանկը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու մասին կառավարությունից դիմում չի ստացել:
Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց բնակարան է նվիրում Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քվեարկությունները չհաշվել, քանի որ նա դահլիճում չէ:
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կա՛մ հացի քաշն են նվազեցնելու, կամ էլ գինն են բարձրացնելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գինը բարձրացնելու են:
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: Այսօր տեղի կունենա նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում:
«Առավոտ» թերթը գրում է. «Երեւանում՝ տանս կոտ խանութից, գնել էինք կոնֆետներ։ Փորձելուց հետո, քանի որ հին էին ու տհաճ համ ունեին, սկսեցինք փնտրել արտադրողին։ Առաջին երկու թղթի վրա ոչ մի նշում չգտանք, իսկ երրորդի վրայի գրությունը խոշորացույցով վերծանեցինք՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 6-ին, ժամը 00.05-ին, հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա: