Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 6-ին, ժամը 00.05-ին, հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները այս ընթացքում զբաղված են նոր շենք տեղափոխվելով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, թե ինչպես են նախարարության հին շենքից գույքը տեղափոխում նոր շենք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի աշխատակազմի (վարչության իրավունքով) քարտուղարության (բաժնի իրավունքով) բաժնի պետ Նունե Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող 18 հազար դրամ նպաստը որեւէ կերպ կապված չէ ծնողներին առաջարկվող աջակցության ծրագրի հետ:
Երեկ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում վրաերթի ենթարկված դեռահաս տղայի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլեւ սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, արդեն Երեւանում եւ, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենսդիրներին այս տարի եւս չի հաջողվի շուտ մեկնել արձակուրդ: Պարզվում է՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նստաշրջանից բացի՝ պատգամավորներին եւս մեկ փորձություն է սպասվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ՀՎԿ-ՀՀԿ համաձայնագրի օրերին գրել էինք, որ ՀՎԿ-ն մեծ պահանջներ է դրել անելանելի դրության մեջ հայտնված Մամիկոն Ասլանյանի առաջ՝ քաղաքապետարանի, սպորտդպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պաշտոններ, անգամ գերեզմանատանը լավ «տեղեր»։
«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս այս տարվա մայիսին «Խոշոր չարաշահումներ ՊՆ-ում. նոր սկանդալ է հասունանում» վերնագրով հոդված էինք տպագրել, որում մասնավորապես ասված էր.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր. ենթադրվում էր՝ որպես կամավոր ռազմաճակատ մեկնածները զենքն իրենց հետ տարել են: Զենքերի անհետացման կապակցությամբ նույնիսկ Արցախի դատախազությունում քրեական գործեր էին հարուցվել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Լեփսիուսի 1-ին, 2-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով, 6-րդ փող․ 1-41 շենքերի և մասնավոր տների, 153 մանկապարտեզի, 136 դպրոցի, Ուլնեցի փող․ 1, 2 , 70/1 համարների, 2-րդ և 3-րդ փակուղու շենքերի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Սայաթ-Նովայի, Շահումյան, Երևանյան, Մյասնիկյան, Աբովյան, Արարատյան, Սահմանապահների, Հանրապետության, Չարենցի, Նալբանդյան, Հ․ Ավետիսյան, Բաղրամյան, Եղոյան փողոցների ջրամատակարարումը:
2017 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի բեկանելուց հետո ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը:
Տնտեսության զգալի թվով ճյուղերի ավտոմատացումը կլինի առաջիկա տասնամյակների կարեւորագույն միտումներից մեկը, որի պատճառով 75-ից մինչեւ 375 միլիոն մարդ (համաշխարհային աշխատուժի 3-14 տոկոսը) հարկադրված կլինի փոխել գործունեության ոլորտը:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահաս տղայի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։
Ագրեսիան ուժ է, որը հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Այն կյանքի էներգիան է և, ըստ պահանջմունքի՝ շրջակա միջավայրից անհրաժեշտը վերցնելու միտում է: Այն հնարավորություն է տալիս պաշտպանել անձնային տարածքը և սեփական գոյության իրավունքը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվել ոչ թե անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները ոչնչացնելու, այլ՝ չոր խոտածածկույթը այրվելու դեպքի կապակցությամբ:
«Մենք ապրում ենք այնպիսի փոփոխվող աշխարհում, որտեղ ապագայում կլինեն երկրներ, որոնք ունակ կլինեն ստեղծել նոր տեխնոլոգիաներ: Կլինեն նաև այնպիսիք, որոնք կկարողանան գնել այդ տեխնոլոգիաները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
«Ամեն երկրորդ տունն այսօր Գյումրիում դատարկվում է»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Հայաստանում 29.4% աղքատության ցուցանիշները ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծրագրերն ավելի հասցեական իրականացնի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Արտեմ Ասատրյանը:
«Վերջին մի քանի ամիսներին մենք տեսանք, որ տարբեր ապրանքների շատ լուրջ գնաճ է տեղի ունենում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ վախթանգ Միրումյանը վստահ է` ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պատճառով ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի դրույթների հետ կապված որևէ խոչընդոտ չի առաջանա:
ԱԺ ՀՀԿ խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ժխտում Հայաստանում աղքատության ցուցանիշի վերաբերյալ այսօր հրապարակված վիճակագրական տվյալները` 29.4 %, սակայն համաձայն չէ, որ աղքատությունն ավելացել է։