Արտաշատի քաղաքապետը ևս մեկ «սպորտային» կադր է գտել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա նորանշանակ տեղակալ Ռուբեն Ծատուրյանը Հայաստանում Ջիու-ջիցու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի նախագահն է, նախկինում «ախրաննիկ», մարզում հայտնի է «Արտաշատի Գեւորիկ» անունով:

Նա «սպորտային» տղերքի նկատմամբ յուրահատուկ սեր ունի՝ իր քեռորդուն՝ ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտ Ֆրունզե Բաբաջանյանին էլ օգնական է նշանակել:

Աշխատանքից ազատվում են աբրահամյանական կադրերը: Ազատել է համատիրության ղեկավար Վազգեն Հովհաննիսյանին, նրա փոխարեն նշանակվել է Մկրտիչ Ղազարյանը՝ քաղաքապետի հովանավոր Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի եղբայրը: Ազատվել է նախկին օգնականներ Վաչեից ու Նելլիից, մարզադաշտի տնօրենից, ով այդ պաշտոնում էր 20 տարուց ավելի: Հաջորդը, ասում են, երկարամյա փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս