
Առաջիկայում հացը կթանկանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կա՛մ հացի քաշն են նվազեցնելու, կամ էլ գինն են բարձրացնելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գինը բարձրացնելու են:
Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է դարձել սանիտարական անձնագիրը ունենալը: Եվ այս նոր կարգի համաձայն՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելու պատճառով ֆինանսական լրացուցիչ ծախսեր են արել: Եվ այդ ծախսերը հետ բերելու նպատակով էլ հացարտադրողները կա՛մ հացն են թանկացնելու, կա՛մ էլ արտադրանքի քաշն են նվազեցնելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: