«Որոշեցինք կողմ քվեարկել, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք խնդիր են տեսնում այս օրինագծի հետ կապված.

«Մենք խնդիր ունենք նրա հետ, որ մուծումների չափերն ավելացվում են, կրկնապատկվում են, բայց մենք որոշեցինք կողմ քվեարկել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք ուզում են այդ հնարավորությունից օգտվել, կարողանան օգտվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031