
«Պարոն Ալեքսանյանն ինչ-որ հրաշքով հեռակա քվեարկությանը մասնակցում է». Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արա Բաբլոյանին վերանայել քվեարկությունները

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քվեարկությունները չհաշվել, քանի որ նա դահլիճում չէ:
«Խնդրում եմ արձանագրել, որ պարոն Ալեքսանյանը ներկա չէ, բայց ինչ-որ հրաշքով, հեռակա քվեարկությանը մասնակցում է: Խնդրում եմ՝ արձանագրություններում իր բացակայությունը ֆիքսեք: Քվեարկությունների 90 տոկոսն անցել ենք, այստեղ Ալեքսանյանը չի եղել, բայց ցույց է տալիս, որ քվեարկել է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Ա. Բաբլոյանը խոստացավ ուսումնասիրել: