Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի հերքում՝ Հայաստանում կան աղքատներ, որոնք, ըստ պատգամավորի, չեն կարող օգտվել մի շարք ապրանքատեսակներից՝ անկախ դրանց գնից:
Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, փոխարենը կշարունակի պարարտանյութի ու սերմնացուի մասով ծրագրերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տոլման որպես ադրբեջանական ճաշատեսակ ճանաչելը ոչ մի ձևով չի ապացուցվում ներկա ժամանակներում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Հայազգի աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել Leninagone կոչվող երգի համար, որն ընդգրկվել է «Հնագույն դիտորդը» (An Ancient Observer) ալբոմում:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Մինչ հոբելյանը տոնելը, երգչախումբը հանդես կգա «Դեռ 24 տարեկան…» խորագրով համերգային ծրագրով: Կհնչեն ինչպես բարդ, այնպես էլ` թեթև, կատակ ստեղծագործություններ: Համերգային ծրագիրը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:
«Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը.
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 4 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Ըստ մասնագետների՝ երկրաշարժերը կանխատեսելը շատ բարդ գործընթաց է: Առաջին անգամ կանխատեսվել է 1975 թվականին Չինաստանի Խայչեն քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը, որից օրեր առաջ չինացի գիտնականները վերլուծելով տարբեր գեոֆիզիկական դաշտերի ուսումնասիրության արդյունքները՝ սպասվող երկրաշարժի վերաբերյալ տեղեկություններ էին հաղորդել Խեբեյ նահանգի իշխանություններին:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մասին նկարահանված նոր հոլովակը:
Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական տվեց:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի հայտնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել և սոցիալական փաթեթի գումարները կուտակվում են սոցփաթեթի շահառուի հաշվին, եթե նա ընթացիկ տարում չի օգտվել որևէ ծառայությունից:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի պատրաստած ֆիլմում խոսել է նաև Հայաստանի մասին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի տնակների մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով կողասահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ավտոբուսն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու՝գողացված բանկային քարտով զգալի չափի գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:
Գյումրիում դեկտեմբերի 6-ին ավազակային հարձակման է ենթարկվել 44-ամյա կինը: Երկու անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և դանակի սպառնալիքներով իրենց հետ տարել են տարբեր տեսակի գույք:
Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:
Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Հայաստանում նոր կառուցված շենքերը լիովին համապատասխանում են ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին, սակայն հին շենքերը ամրացնելու համար բավականին խոշոր չափի ներդրումներ են անհրաժեշտ:
Ազգային ժողովում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: