
«Շիրակ» օդանավակայանից 16 տարի հետախուզվող կին է բերման ենթարկվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 5.30-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1971 թ. ծնված Լուիզա Զ.-ն, որը 2001թ. նոյեմբերի 1-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: