
1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 2 շինություն, 5 հողամաս, 1 մլն 150.000 եվրո. Կապանի համայնքապետի ունեցվածքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ (2017 թ.) առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
Նա, որպես անշարժ գույք, հայտարարագրել է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, հասարակական նշանակության 2 շինություն, 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, ինչպես նաև՝ 5 հողամաս:
Բոլոր այս գույքերի հասցեները պաշտպանված են, այնպես որ՝ հայտնի չէ դրանց գտնվելու վայրը:
Նա հայտարարագրել է նաև 1 մլն. 150 հազար եվրո դրամական միջոցներ: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը 2017 թվականին կազմել է 2 մլն. 750 հազար դրամ: Նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը դեռևս առկա չեն հանձնաժողովի պաշտոնական կայքում: Նշենք, որ Հայրապետյանին է պատկանում «Լևարյուս» ՍՊԸ-ն, որը համագործակցում է «Ինգո Արմենիայի» հետ, հանդիսանում է նրա գործակալը: Հայրապետյանն ունի նաև դուռ-լուսամուտների արտադրությամբ զբաղվող ընկերություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: