ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Միացյալ Նահանգների դեսպանատունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ:
Այս գիշեր Աշտարակի կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել՝ ընկնելով Քասախի Կիրճը:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ ամփոփիչ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը:
Հայաստանում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման հարցում մեծ աշխատանք է տարվում: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատանքին:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆյուրին կարևորում է զինված ուժերի նկատմամբ պատշաճ խորհրդարանական վերահսկողության իրականացումը:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի տարեկան տեղական վճարը 2018 թ.-ի համար՝ 12000 դրամ:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը:
Ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դրամընդունիչներից գումար հափշտակած անձանց ինքնությունը:
ՀՀ ողջ տարածքում ընթացիկ տարվա մինչ այս օրը գնացքների տակ ընկնելու հետևանքով մահացել է 4 քաղաքացի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը։
Ֆեյսբուքում Robert Koorkian գրանցված անձը հաստատել է տեղեկությունը, որ ԱԱԾ-ն իրեն է փնտրում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 21:26-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ախթամար» տեղամասում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրանքատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաեւ Արցախը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժան անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների և ժամանակակից հարաբերությունների ու եվրաարժեքների նվիրյալների միջև:
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ГАЗ 3110 մակնիշի 34 UP 949 համարանիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 2106 մակնիշի 35 PC 922 համարանիշի ավտոմեքենային:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ, խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում: Այս տարի 80 մլն դրամ ծախսել էր «Էրեբունի Երեւան» տոնակատարությունների համար:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 03:00-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել՝ Կենտրոնի, Շենգավիթի, Էրեբունու տեսչությունների պետերն են փոխվել։
Բնակչության 4 միլիոնանոց նշաձողը Հայաստանի նորմալ զարգացման նախապայմանն է և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իրատեսական է համարում մինչև 2040թ. Հայաստանի բնակչության նման ցուցանիշի հասնելը:
«Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 52-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
Մեր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբից հայտարարեց, որ Հայաստանում անթույլատրելի շատ են ոչ աշխատանքային օրերը: Հայտարարեց: Խոստացավ կրճատել: Չկրճատեց:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Ես սովորական մահով մեռնողը չեմ, իմ մահն ամբողջ աշխարհը պետք է իմանա ու սգա…»,- հարազատներն ամեն անգամ անասելի ցավով են հիշում 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի խոսքերը։ Աշոտի մասին պատմելու ու գրելու շատ բան կա։
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: