«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջը ազատ են արձակել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Չերոմուշկայի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենան սահել և ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:
Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին նախկին կնոջ մորը ծեծի ենթարկելու և սպանության սպառնալիքներ տալու համար:
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմենակյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանում կրակոցներ են հնչել:
«Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր»:
Կանանց գաղութում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ներկայումս պատիժ է կրում շուրջ 10 օտարերկրացի` ռուս, ուկրաինացի, ուզբեկ, կոլումբիացի, իրանցի, անգամ` պերուացի և չինացի կանայք:
Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ:
Բաց կամ վնասված դիտահորերի կարելի է հանդիպել Գյումրու ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր փողոցներում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման մեծ և լուսավոր հեռանկար է տեսնում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել սպառողներին, որ թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների հետ կապված հայտարարություն է տարածվել ոչ թե բոլոր, այլ ստորև նշված ապրանքանիշների բացառապես նշված ամսաթվերին արտադրված խմբաքանակների վերաբերյալ:
Հայկական շուկայում վաճառվող ներկերում կապարի անթույլատրելի շատ պարունակության խնդրի առնչությամբ դեկտեմբերի 15-ին ՀԿ-ների մասնակցությամբ, եւս մեկ հանդիպում էր հրավիրվել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մի շարք թերություններ ունի:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ։
Տարկետումը չի հանվել, փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, տրամաբանությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի նոյեմբերի 30-ի հրամանագրով Վահե Միսակյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գոռ Շահբազյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ալֆրեդ Վարդանյանը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թլիկ գյուղի մոտ Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կառլեն Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչին:
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օրերս Էջմիածնում մանկահասակ տղա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության փորձ է կատարվել:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 23.23-ին, «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, 1962 թ. ծնված Թաթուլ Ա.-ն, 2011 թ. ծնված Ալեն Ա.-ն:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանության բարելավո՞ւմ, թե ՞ նոր մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից։
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.-ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Процесс» խորագրով հաղորդման իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված եթերի ժամանակ թուրք լրագրող Ֆուադ Աբբասովը հարձակվել է հայ փորձագետների վրա:
2016 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 320 հազար տոննա վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամ արժողությամբ: Մանրածախ գներով (հարկերը ներառյալ) Հայաստանում վաճառվում է շուրջ 220 միլիարդ դրամի վառելիք։