Թաքցրած կորուստ Ադրբեջանում՝ 2016-ի փետրվարից. «Ռազմինֆո»

2016 թվականի փետրվարի 28-ին ծառայակցի կողմից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ՝ Գորանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ահմեդով Նաթիգ Գուրբան օղլուն (Əhmədov Natiq Qurban oğlu): «Ռազմինֆո»-ի փոխանցմմաբ՝ դեպքի մասին հայտնի է դարձել միայն 2017 թվականին դրա վերաբերյալ դատական գործի փաստաթղթերից:

Դատական գործի մասին հայտնել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan լրատվակայքը՝ առանց նշելու, որ նախկինում այդ զինծառայողի մահվան մասին տեղեկություն չէր տարածվել: Ըստ դրա՝ նույն զորամասի զինծառայող Հեմզաթ Ազիզովը վիճաբանության ընթացքում Գորանբոյի շրջանի Ղարաչինար գյուղում տեղակայված հրամանատարական դիտակետի մոտակայքում գնդակահարել է Նաթիգ Ահմեդովին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031