
«Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու:
«Իսկ այն, որ մեզ ասում են, թե շուկա կմտնի դրան փոխարինող ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երևանում, և կար մեկը՝ «Բարսը», որն Իրանից էր բերվում և արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում: Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք:
Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- նշեց տնտեսագետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: