
Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին անհատույց 1.2 մլրդ դրամի գույք կտրամադրի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված ընդհանուր 1.2 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգի նախագծերից: Հարցը կառավարության նիստում ներկայացնելու է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Աշոտ Մանուկյանը:
Ստորև ներկայացնում ենք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի ցանկը:
– Մեղրի քաղաքի բարձր ճնշման կողմնատար գազատարը, որը գտնվում է Վահրավար գյուղում, գազաբաշխիչ կայանի սարքերի և սարքավորումների համալիր:
– Մեղրի քաղաքի ցածր ճնշման գազատարներ, միջին ճնշման գազատարներ, սնող միջին ճնշման գազատարներ, գլխամասային հաշվիչ հանգույց` G-650, պահարանային գազակարգավորիչ (ՊԳԿԿ):
– Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գազամատակարարման ցանց, ցածր ճնշման գազատարներ, միջին ճնշման գազատարներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: