Էջմիածին քաղաքում բախվել են հարսանեկան արարողության մասնակիցների Mercedes-ն ու Lexus-ը. կա վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 77 CL 778 համարանիշի և Lexus մակնիշի 01 GX 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս