Բաժիններ՝

Ավտովթար՝ Իսակովի պողոտայի մոտակայքում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 06:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedess C» մակնիշի 35 LX 202 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ռ. Ս.) դուրս է եկել ճանապարհի ենթևեկելի հատվածից, բախվել ծառերին և արտաքին լուսավորման սյանը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասենելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները շտապօգության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս