
«Սևան» ՔԿ հիմնարկում տեսակցության եկած անձի մոտից առգրավվել են պոլիէթիլենային փաթեթներ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.-ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված:
Դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: