Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի և նրանց որդիներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:

«Այցն» անձնական-բարեկամական է, եկել են ծանոթանալու Հայաստանին, եղել են հայաստանյան գեղատեսիլ անկյուններում: Մեր տեղեկություններով` «մասնավոր այցն» ունի նաեւ ներդրումային նպատակ, սակայն այցի այդ «բաղադրիչի» մասին այս պահին չի խոսվում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031