Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջն ազատ են արձակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջը ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 30-ին ԱԱԾ-ն անակնկալ խուզարկություններ էր սկ­սել ՔԿՀ-ում այն բանից հետո, երբ թմ­րանյութի իրացման համար ձերբակա­լել էին մի կնոջ, որը պարբերաբար ՔԿՀ էր մատակարարել թմրանյութ:

Ու հիմա, փաստորեն, թեև քննությունը դեռ ԱԱԾ-ում շարունակվում է, սակայն կնո­ջն ազատ են արձակել, իսկ ահա Գորիսում դեռևս զարմանում են՝ ինչպես այդ դեպքից հետո ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը չազատվեց պաշտոնից: Ավելին՝ տեղեկություններ կան, որ այս օրերին Մաքունցը բավականին գործուն քայլեր է իրականացնում՝ որդուն իր տեղը նշանակելու համար, քանի որ նա փետրվա­րին թոշակի է գնալու»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս