Բաժիններ՝

Ուսումնասիրված յուղաներկում կապարի պարունակությունը նորմայի սահմաններում է. ՇՎՏՄ

Հայկական շուկայում վաճառվող ներկերում կապարի անթույլատրելի շատ պարունակության խնդրի առնչությամբ դեկտեմբերի 15-ին ՀԿ-ների մասնակցությամբ, եւս մեկ հանդիպում էր հրավիրվել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում։

ԶԼՄ-ներում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հնչեցրած ահազանգից հետո տեսչական մարմինը գործընթաց էր սկսել՝ փորձարկման ուղարկելով երեւանյան խանութներից գնված յուղաներկը։ Ընդ որում, ներկի ընտրությունը՝ գույն, ապրանքանիշ, թողնված էր ՀԿ-ների հայեցողությանը։

Այսօր հրավիրված հանդիպմանը հրապարակվեցին հավատարմագրված լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքները եւ նշվեց, որ կապարի պարունակությունը գնված եւ նմուշառված «Ալվան» ապրանքանիշի դեղին ներկերում, հաշվի առնելով հանգամանքը, որ գործ ունենք կապարպարունակող դեղին ներկանյութի հետ, նորմայի սահմաններում է։

Այսուհանդերձ, ինչպես տեղեկացրեց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը, տեսչական մարմինն արձանագրել է, որ նշված ապրանքատեսակը չունի հայերեն մակնշում, ուստի ՇՎՏՄ-ը նախ կդիմի ընկերությանը՝ պարզելու սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը եւ կհորդորի՝ կարճ ժամկետում վերացնել խախտումները, ապա կիրականացնի նաեւ օրենքով իրեն վերապահված բոլոր մյուս գործառույթները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031