Բաժիններ՝

«Չերոմուշկայի կամուրջ» հատվածում մեքենան ընկել է ձորը

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Չերոմուշկայի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենան սահել և ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օրբելյանների փողոցի թիվ 37 շենքին հարակից տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 71 RS 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.) շարժվել է ձորակը (մոտ 5-6 մ) և շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, օժանդակ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ձորից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս