Մանկավարժական համալսարանը դատի է տվել ուսանողներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատարանում: Թերթին հայտնի դարձավ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ուսանողներ Գոհար Զարոյանից, Լուսիկ Պետրոսյանից գանձել ուսումնառության վարձավճարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանց ընդհանուր պարտքը կազմում է 1 միլիոն 240 հազար դրամ:

Ավելին` բուհը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ ուսանողների գույքի եւ եկամուտների վրա արգելանք դրվի, սակայն գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը մերժել է հիմնադրամի միջնորդությունը: Նշենք, որ այս նույն բուհը միայն այս ուսանողների մասով չի դիմել դատարան, այլ ուսանողներ Աշոտ եւ Արսեն Մաթոսյաններից եւս պահանջում է գանձել ուսման վարձավճարը, որը կազմում է 840 հազար դրամ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728