Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է պարտադիր տեսանկարահանման մասին հայաստանյան օրենքը, որով փողոցներում ինչպես նաև պետական ու մասնավոր հաստատություններում տեղադրված տեսախցիկների թիվը պետք է կտրուկ ավելացվի և դրանց տվյալները պետք է հասանելի լինեն ոստիկանության համար։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ կառավարությունն առարկություններ չունի:
Փրկարարները տարհանել են 20 բնակչի․ Գ․ Թ․-ին (ծնված 1950 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և ծխահարման նախանշաններով հոսպիտալացրել բժշկական կենտրոն:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորեց ոչ նյութական մշակութային արժեքների հավաքագրման, պահպանման պետական քաղաքականությունը՝ նշելով, որ այդ արժեքները կորսվելու մեծ վտանգի տակ են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ժ. Ե.-ին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը:
Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե վճարել 100.000.000 ՀՀ դրամ։
Դեպքի փաստով ոստիկանության կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ առաջարկվում է մարզերին 2մլդ 903մլն դրամ հատկացնել, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրեր փոխհատուցեն:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:10-ին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ոկտեմբերի 30-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Օրերս տնօրհնեքի էի գնացել… Տեսնեմ տանտերերը լավ պատրաստվել են՝ սրբապատկերներ, խաչեր, մոմեր, խունկ, ձիթայուղ… Մի րոպե: Նայում եմ՝ ձիթայուղի մեջ ինչ-որ կարմիր նստվածք է: Սկսում եմ պարզել:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացնում է նաև ուժեղացված ծառայություններ և հատուկ միջոցառումներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
168.am-ն օրերս «Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. քաղաքապետարանի ճոխ-ճոխ գնումները» և «Քեֆ անողին քեֆ չի պակսի․ Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. ՄԱՍ 2» հրապարակումներով անդրադարձել էր «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի՝ առավել խոշոր գնումներին։
ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 18 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: «Ford Transit»-ը հաշվառված է «Դարոինկ» ընկերության հաշվեկշռում:
Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Արարատի մարզում: