Բաժիններ՝

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոց 33 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում յուրացման դեպք է տեղի ունեցել և կա կասկածյալ։

Տեղում «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բ․-ն հայտնել է, որ ընկերության վարորդ-առաքիչ Արտակ Ա․-ն օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված 1 մլն 455 հազար 581 դրամի պաղպաղակը:

Դեպքի փաստով ոստիկանության կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031