Հլը, մի հատ էլ թիվն ասեք. Նիկոլ Փաշինյանը՝ Գնել Սանոսյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ առաջարկվում է մարզերին 2մլդ 903մլն դրամ հատկացնել, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրեր փոխհատուցեն:

«Դրանք 17 համայնքի թվով 28 սուբվենցիոն ծրագրերն են՝ 2022-2024 թվականներին հաստատված: Արագածոտնի մարզին առաջարկվում է 1 ծրագրի համար հատկացնել 10մլն դրամ, Արարատի մարզին՝ 4 ծրագրի համար 218մլն, Արմավիրի մարզին՝ 4 ծրագրի համար 153մլն, Գեղարքունիքին՝ 5 ծրագրի համար 626 մլն դրամ, Լոռիին՝ 2 ծրագրի համար 224մլն դրամ, Կոտայիքն՝ 7 ծրագրի համար 674մլն դրամ, Շիրակին՝ 2 ծրագրի համար 809 մլն դրամ, Սյունիքին՝ 1 ծրագրի համար 51մլն դրամ և Տավուշին՝ 2 ծրագրի համար 120մլն դրամ»,-ասաց նա:

Սանոսյանը հավելեց, որ կառավարությունն ընդհանուր առմամբ մոտ 20մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար։

Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք նորմալ է, որ ծրագիրը սկսվել է 2022 թվականին, սակայն հիմա նոր ավարտվում է:

«2 դեպքն էլ ունենք, որ և՛ ուշացումներ են եղել, և՛ նորմալ է եղել, այդպես պետք է լիներ: Եղել են ծրագրեր, որոնք պետք է փուլային լինեին, բայց լինում են դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով ուշացումներ են լինում»,-մանրամասնեց Սանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս