Գյումրիում եղբայրներ են դանակահարվել, ովքեր տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիներից իր ստացած նամակներից ու մամուլի հրապարակումներից այնպիսի տպավորություն ունի, որ ատամնաբուժության ոլորտում ինչ-որ մրրիկներ են տեղի ունենում: Ըստ նրա` պետպատվերի ծառայությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիներին ծառայություն չի մատուցվում, քանի որ պայմանագրերը կնքված չեն, նաև ատամնաբուժարանները բողոքում են առողջապահության էլեկտրոնային համակարգին միանալուց, […]
Մարտի 21-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 20-ին ժամը 12:30-ի սահմաններում Հադրութ քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված .Պ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի և Վ.Տերյան փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 2012թ. ծնված Գ.Ս-ին։
Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, մարտի 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարտի 21-ին, Ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա գտնվող գովազդային վահանակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 21-ին, ժամը 11:38 ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:
Մարտի 20-ին, Ժամը 16:15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հարավային սարալանջում՝ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ:
Երեւանից Տվեր ուղեւորված եւ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի 9 վիրավորները շարունակում են բուժօգնություն ստանալ ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին իրացնելու նպատակով փոխադրել է աշխատավայր:
Մարտի 20-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ. նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց շենքի մուտքի աստիճաններին վայր ընկելու հետևանքով:
Մարտի 21-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզ Սուրենավան գյուղում՝ գազալցակայանում, հրդեհ է բռնկվել:
Մարտի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Մարտի 19-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 72 շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը:
Քիչ առաջ Ազգային ժողովը քվեարկեց և ընդունեց այս երկու օրերին քննարկված բոլոր նախագծերը` բացի «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Ելքի նախագծից:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մարտի 19-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Լ. Ա.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել են 5 հատ «B-8» դաջվածքով սպիտակ գույնի դեղահաբեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հանրային խորհրդի մասին, Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին, Միջհամայնքային միավորումների մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ օրենքներ։
Հանրապետության տարածքում մարտի 21-ին առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ Հանրապետության նախագահի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:
Գյումրիում կրկին դանակահարության դեպք է տեղի ունեցել:
Մարտի 15-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ՝ 1990թ. ծնված Ներսես Ավագյանի անհայտ կորելու մասին:
Մարդ առևանգած հետախուզվողը հայտնաբերվել է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երեւան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։
Մարտի 21-ին՝ ժամը 01:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ, Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի ջրերը կրկին մի առվով չեն հոսում։