
Վեճ Շուշի քաղաքում

Մարտի 19-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 72 շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 23:35-ի սահմաններում նշված շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել Շուշիի քաղաքի բնակիչներ՝ 1970թ. ծնված Ա.Խ-ի, 1994թ. ծնված, իսկ մյուս կողմից Հ.Խ-ի, 1988թ. ծնված Կ.Լ-ի, 1990թ. ծնված Ն.Ս-ի և 1992թ. ծնված Վ.Ի-ի միջև, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմիանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: