Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Գուգարքի անտառտնտեսության տարածքում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Մարտի 20-ին, Ժամը 16:15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հարավային սարալանջում՝ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեից մոտ 1 կմ դեպի հյուսիս՝ սարալանջին, այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:

Ժամը 18:56-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանից տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում սահմանվել է հերթապահություն՝ անտառտնտեսության աշխատակիցների կողմից:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 10 աշխատակից:

***

Ս. թ. մարտի 21-ին, ժամը 11:55-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրենից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է: Այրված տարածքի մակերեսը ճշտվում է:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս