
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ Հանրապետության նախագահի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նախագահ Սարգսյանը մաղթել է երջանկություն, բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:
«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում: