Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, մարտի 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-ին, 23-ին, մարտի 24-ի գիշերը, մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-ին՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, մարտի 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-23-ը, 24-ի գիշերը, մարտի 25-ի ցերեկը, մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-24-ը՝ 18-23 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.40C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.20C