Բաժիններ՝

Գյումրու ավտոկայանի մոտ տնակներն այրվել են

Մարտի 21-ին՝ ժամը 01:02-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բանավան թաղամասի թիվ 104/180 հասցեում այրվում է ոչ բնակելի 3 տնակ (երկուսը վագոն-տնակ՝ 18 քմ և 27 քմ և մեկը փայտյա ինքնաշեն տնակ՝ մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 04:07-ին: Ամբողջությամբ այրվել են տնակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս