Բաժիններ՝

Ողբերգական վթար Երևանում. փրկարարները դուրս են բերել երիտասարդի դին, տուժածի վիճակը ծանր է

Ապրիլի 6-ին՝ ժամը 03:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «SCANIA» մակնիշի 344 OF 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Խ., մոտ 25 տարեկան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1998 թ. ծնված Օ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, իսկ ժամը 07:53-ին դուրս բերել ուղևոր Հ. Ա.-ի (մոտ 20 տարեկան) դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս