Պատահար Երևանում. տուժածն արգելափակվել է մեքենայի մեջ
Ապրիլի 5-ին՝ ժամը 21:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E124» մակնիշի 20 SS 108 (վարորդ` Ա. Խ.) և «Opel Vectra» մակնիշի 35 RE 282 (վարորդ` Խ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes-Benz E124» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1974 թ. ծնված Լ. Խ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: