Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտներն ու օդուժը

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները ստուգողական պարապմունքների անցկացման շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտներն ու օդուժը լեռնային տեղանքում:

Գործնական ստուգողական առաջադրանքները կատարելիս օդաչուները ուղղաթիռների սպառազինությունից էլեկտրոնային արձակումներով եւ չկառավարվող հրթիռներով «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանի թիրախային դաշտում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտները, կենդանի ուժը, զրահատեխնիկան եւ ավիացիոն թիրախները: Նաեւ օդաչուները հանձնել են պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուների հայտնաբերման եւ դրանց հսկման, օդից ռուսական զորամիավորման ստորաբաժանումների կրակային աջակցության, զորքերի փոխադրման եւ վիրավոր զինծառայողների տարհանման նորմատիվներ:

Հայաստանում ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուների հետ անցկացվող ստուգողական պարապմունքների առանձնահատկությունը բարձրլեռնային տեղանքն է՝ բարդ ռելիեֆով եւ փոփոխական կլիմայով: Ստուգողական պարապմունքներին մասնակցել են Մի-24Պ եւ Մի-8 ՄՏՇ ուղղաթիռների շուրջ 20 անձնակազմեր, թռիչքային եւ ինժեներատեխնիկական անձնակազմի 100-ից ավելի զինծառայողներ, գործի է դրվել ավելի քան 50 միավոր ավիացիոն եւ հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս