Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տարվել է ոստիկանական մեքենայով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Տեղում հստակ տեղեկություն չկան, թե կոնկրետ ուր է տարվել Փաշինյանը. մի մասը նշում է, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ուներ վնասվածք:

Ոստիկանությունից ևս դեռևս չեն պարզաբանում, թե որ ուղղությամբ է նա տարվել՝ նշելով, որ պաշտոնական հաղորդագրությամբ կհայտնեն դրա մասին:

Որոշ լուրերի համաձայն՝ Ն. Փաշինյանին տեղափոխել են «Նաիրի» բ/կ: Այժմ 168.am-ը փորձում է ճշտել այս տեղեյությունները:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի կինը հաստատեց լուրերը, որ Ն. Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բ/կ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս